Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր և արծաթե մեդալ: Ոսկե մեդալի համար պայքարում մեր մարզիկը 4:5 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը հաղթել է հույն ըմբիշին, այնուհետև հաղթել չեխ մրցակցին: 1/4 եզրափակչում հաղթել էր ավստրիացի մարզիկին: Եզրափակչի համար մենամարտում Գերմանիայի մարզիկին հաղթել էր 12-4: