Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Առաջին ատյանի որոշումը'«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:

 

Լրագրողների հետ զրույցում նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Թորոս Թորոսյանի առողջական վիճակը հիմա բավարար է, բայց նախկինում վիրատահության է ենթարկվել, եւ այժմ դրա հետ կապված առողջական որոշակի խնդիրներ ունի:

 

Թորոս Թորոսյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը):