«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը 1 միլիոն դրամ գրավ մուծելուց հետո ազատ կարձակվի։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
Դատավորը որոշեց նաև 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանին։
Այս գործով արդեն ազատության մեջ են Արամ Հակոբյանը, Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը։