«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Գագիկ Եղիազարյանի կալանքի ժամկետները երկարացվել է։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատավորը բավարարեց միջնորդությունները։ Նրանք ևս երկու ամիս կմնան կալանքի տակ։

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: