Երեւանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան քննվել է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից 20-ի կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Այսպես, օգոստոսի 3-ին բավարարվել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների, ինչպես նաեւ Արամ Հակոբյանի նկատմամբ: Երկու ամսով կալանավորվել է Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը եւ մյուսները: «Սասնա Ծռեր»-ի բոլոր անդամներին կալանավորել են։
Նրանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Նշենք, որ Սարի թաղի բնակիչին՝ Արթուր Սարգսյանին, որը սնունդ էր հասցրել տղաներին, նույն մեղադրանքն է առաջադրվել: Նրա մեղադրանքի բովանդակության մեջ նշված է, որ հուլիսի 17-ին նա մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մինչդեռ նա ՊՊԾ գնդի տարածք է մտել հուլիսի 26-ին։
Հոդվածն ամբողջությամբ ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: