«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը գտնվում է Հայկական կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

 

Նա նշեց, որ այս պահին իրենք գտնվում են Կարմիր խաչում. «Հովհաննես Հարությունյանը բժշկի մոտ խորհրդատվության է: Նա այստեղ պետք է ստանա ստացիոնար բուժում»:

 

Նշենք՝ ապրիլի 12-ի, ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն պետք է տեղափոխվի համապատասխան վերականգնողական կենտրոն՝ ստացիոնար բուժում ստանալու:

 

Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանը աջ ոտքի ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 26-ին՝ ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:


Հավելենք՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:


Սոնա Հարությունյան