«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործից առանձացված մասը մակագրվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:
Այսպես կոչված «Սասնա ծռեր 3»-ի գործով մեղադրյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը:
Հետաքրքրական է, որ տեւական ժամանակ մամուլը գրում էր, որ այս գործը մակագրվելու է Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին, որը գործուղվել էր Էրեբունու դատարան, բայց փաստորեն այն մակագրվեց Արթուր Օհանյանին: