ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԼՂ կարգավորման ներկա փուլի շուրջ խոսել է «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսի հետ.
«Իշխանական թևը տարբեր մարդկանց միջոցով փորձում է հանրային կարծիք պատրաստել տարածքների վերադարձման հարցում, բայց մյուս կողմից չի ասվում, թե այդ տարածքներն ինչի դիմաց են վերադարձնում: Վերջապես, այսօր մտահոգիչ մի հանգամանք է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը ֆրանսիական մի կայքի, որտեղ օգտագործված լեզուն մեծ մտահոգության տեղիք է տալիս: Բացարձակապես խոսք չկա ինքնորոշման մասին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ընդամենը խոսվում է իրավունքների, անվտանգության ապահովման մասին: Այս 25 տարվա մեջ սա իսկապես աննախադեպ մեկնաբանություն է եղել»,- ասում է Վարդան Օսկանյան:
Դիվանագետը նշում է նաև, որ Բակո Սահակյանի հարցազրույցը պարտվողական է, բոլորովին սխալ ազդանշաններ է ուղարկում և՛ միջնորդներին, և՛ հակառակորդին:
Առավել մանրամասն` տեսանյութում