chessfed.am  Պրահայում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մինչև 12 տարեկան տղաների չեմպիոն հռչակվեց Մամիկոն Ղարիբյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մանուել Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակեց 7,5 միավոր:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկավ նաև մինչև 8 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով վաստակած 7 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավեց 7-րդ հորիզոնականը:
Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսեց 3-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 5-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:
Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 5-րդ հորիզոնականում:
Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:
Աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մարիամ ՄԿրտրյանը, ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը: