Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, իրեն առաջադրող Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), Հրաչիկ Աբգարյանի, Զարզանդ Գրիգորյանի խորհրդով, սկսել է «պաշտոնների բաժանում անել»: Որպեսզի իր ընտրաթիմում ընդգրկվեն, որպեսզի իրեն ձայն տան' բոլորին պաշտոններ է խոստանում քաղաքապետարանում, գործազուրկներին աշխատանք է խոստանում քաղաքապետարանում:

 

Լրագրողների հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանը ասաց, որ Թումանյան Արթուրի արածն ավանտյուրա է, որ քաղաքապետարանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, ովքեր պաշտպանված են օրենքով: Երբեք չի կարող որեւէ քաղաքապետ իր քմահաճույքով աշխատանքից ազատել մասնագետներին ու նրանց փոխարեն ուրիշներին աշխատանքի ընդունել: Բացի այդ' համայնքում կա ավագանու ինստիտուտ, եւ քաղաքապետն իրավունք չունի միանձնյա որեւէ որոշում կայացնել:

 

«Այնպես որ,- ասաց Վազրիկ Գրիգորյանը,- Թումանյանն ուղղակի կամենում է մոլորեցնել մի 15-20 հոգու, որ իր օգտին քվեարկեն, բայց չի կարող. Էջմիածնեցիներն իմաստուն են»: