Ավանդույթի համաձայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ կրթօջախ ոտք դնող աշակերտներին մատուցում է հաճելի անակնկալներ:

 

Վաղ առավոտից պայուսակներով ու գրենական պիտույքներով բեռնված մեքենաները շրջում են հանրապետության բոլոր սահմանամերձ ու սահմանապահ գյուղերով և առաջին դասարանցիներին նվերներ տալիս:

 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը թեթևացնում է բազմաթիվ ծնողների ծանր բեռը, նրանք այլևս չեն սրտնեղի, որ իրենց փոքրիկը դպրոցական պարագաների պակաս ունի: