Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակներում ապրիլի 9-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը, ՊՆ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Քննարկվել են սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման և քաղպաշտպանության հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները:

 

Հանդիպումից հետո նախարար Երիցյանը կայցելի Տավուշի մարզի Չինար, Մովսես, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար: