Հանրապետության տարածքում sեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

 

Երևանում


Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում նաև կա կարճատև անձրևի հավանականություն: