Հայաստանի տարածքում օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:

Երևան քաղաքում` օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

 

Օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: