Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացնում են՝ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված' հունիսի 9-13-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին մասերում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Հունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում' ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: