Այսօր Մալաթիայի եկեղեցու մոտ ծառ էին կտրում, մոտեցանք, փաստաթուղթ ու թույլտվություն պահանջեցինք, ցույց չտվեցին: Չթողեցինք, որ շարունակեն կտրելը, ոստիկանություն կանչեցինք: Հետո տեսանք, որ մի 20 ծառ կտրել են ու դրա անունն է բարեկարգում: Մինչ ոստիկանության գալը բոլոր կտրած ծառերի հետքերը ուզում էին վերացնել, ծածկում էին հողով ու տերևներով: Ոստիկանությունը եկավ, նրանց էլ փաստաթուղթ ցույց չտվեցին, բոլորով գնացինք Մալաթիայի ոստիկանական բաժանմունք ու գործ հարուցվեց: Սպասենք հետագա զարգացումներին:
Մեր Քաղաքը նախաձեռնություն