Հունվարի 14-ին՝ ժամը 19:20-ին, Իջևանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի տան հարակից տարածքում հայտնաբերել են 34-64 սմ տրամագծով և 1,20 սմ երկարության 38 գերան:
Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1966 թ. ծնված Ադիկ Ե.-ին, որը Գետահովիտ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել էր 3 հաճարենի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն