Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օրերս Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960թ. ծնված Վարդգես Հ.-ին:

 

Պարզվել է, որ նա հունիսի 17-ին'ժամը 13.00-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ»-ի «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնի տարածքից ապօրին ի հատել է 2 սոճի: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: