shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: