Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վահան Մարտիրոսյանը նշանակվեց տրանսպորտի և կապի նախարար: Այս մասին տեղեկացրին Նախագահի աշխատակազմից: Հրամանագրում նշվում է. 

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

 

Վահան Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար»: