«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։

Ըստ մեր աղբյուրների՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանը իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Նա, ըստ էության, հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը։

Նախագահականին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու։ Սպասենք նոր զարգացումների»։

Առավել մանրամաս՝ թերթի այսօրվա համարում: