ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Խաչատրյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանգրում:
Մեկ այլ հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: