Ձախողակ գորածարարից մինչև նախարար. Ինչ կենսագրություն ունի էկոնոմիկայի ապագա նախարարը Mediaport-ի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակելու Menu.am ցանցի սեփականատեր Վահան Քերոբյանին։ Վահան Քերոբյանը եղել է «Սթար» սուպերմարկետի տնօրենը։ Քերոբյանի ղեկավարման շրջանում սուպերմարկետը սնանկացավ և մեծ պարտքերով դադարեցրեց գործունեությունը։ Նշենք, որ նույն բիզնես խմբի մեջ է եղել նաև «Օմեգա» ստրիպտիզ ակումբը։ Այնուհետ օլիգարխ Արման Սահակյանի՝ «Սովրանոյի Արման»-ի, տանիքի տակ, Քերոբյանը հիմնեց սննդի առաքմամբ զբաղվող Menu.am ցանցը, որն այս պահին լրջագույն ֆինանսական խնդիրներ և պարտքեր ունի։ Մասնավորապես, Menu-ի վրաստանյան մասնաճյուղը՝ Menu.ge-ն, դարձյալ խոշոր պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը։ Ուշագրավ է, որ ընդամենը օրեր առաջ նույն Վահան Քերոբյանը Al Jazeera-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն օգտագործել իրենց: «Մեզ հեքիաթներ էին պատմում, որ մենք ուժեղ ենք, մենք մտածում էինք, որ մեր բանակը շատ ուժեղ է, շատ մեծ է, կարող ենք անել այն ամենն, ինչ ուզենանք, մինչդեռ իրականում հանրության շրջանում որևէ մեկն իրականության մասին չգիտեր: Հիմա ունենք այն, ինչին արժանի ենք»,- պատմել է գործարարը: Ըստ նրա` քարոզչությունն այնքան ուժեղ էր, որ զինվորները հավատացած էին Ադրբեջանի բանակի նկատմամբ իրենց առավելությանը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակելու Menu.am ցանցի սեփականատեր Վահան Քերոբյանին․ Mediaport
11:25 - 25.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
07/03/24 12:27
Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին
28/04/23 10:28
Նիկոլ Փաշինյանը 9–հոգանոց պատվիրակություն է գործուղում Պրահա. այն կղեկավարի էկոնոմիկայի փոխնախարարը
20/04/22 14:16
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միխայիլ Միշուստինի հետ
20/06/21 19:27
Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին «Շիշ բռնողի» եղբոր անունով պետբյուջեց 5 միլիոն դոլար է կանխիկացրել. Mediaport
21/01/21 18:20
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կմեկնի Իրան
26/11/20 19:46
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան