Մայիսի 3-5-ը ՀՀ–ից Չեխիայի Հանրապետություն (Պրահա) կմեկնի 9–հոգանոց պատվիրակություն տարբեր գերատեսչություններից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատվիրակության կազմը հետևյալն է.

Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Տիգրան Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Արա Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Լիլիթ Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Արմեն Մելքոնյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ

Աննա Հասմիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ։

Նշենք, որ հայկական պատվիրակությունը Պրահա է մեկնում' մասնակցելու Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։

Պատվիրակության վերադարձից հետո, ըստ հրամանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պետք է եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ ԱԳՆ։

Գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունն էլ պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և ՀՀ ֆինանսների նախարարություն: