Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Ըստ այդ փոփոխությունների՝ Քաղաքաշինության նախարարությունը դադարելու է գոյություն ունենալ, իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվելու են:

 

Ստորեւ ներկայացնում են նոր անվանումները:

 

Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն (էկոնոմիկայի նախարարության փոխարեն)


Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն


Քաղաքաշինության նախարարությունը կվերանա եւ կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: