Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հավելում են, որ նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ և այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: