Վանաձորում ՀՀԿ-ն, նախնական տվյալներով, առաջատար է։ Այս պահի դրությամբ՝ ՀՀԿ-ի օգտին են քվեարկել 7173 մարդ։ Երկրորդ տեղում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 5820 ձայնով։ ԲՀԿ-ն, նախնական տվյալներով ունի 1574 ձայն։

 

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է անգամ ՕԵԿ-ին կամ Հայկական վերածնունդ կուսակցությանը՝ համապատասխանաբար՝ 724 և 2713 ձայնով։ Նշենք, որ Գյումրիում ևս Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պարտվում է ՕԵԿ-ին։

 

«Համախմբում» կուսակցությունն այս պահին Վանաձորում ունի 498 ձայն, ՀԱԿ-ը՝ 313, ՀՅԴ-ն՝ 1293։

 

Ընտրությունների անընդհատ թարմացվող տվյալներին կարող եք հետևել Realelections.am-ում։