Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Ներկայացնում ենք Վիգեն Սարգսյանի կենսագրությունը:

 

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

 

Մասնագիտական գործունեություն


2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

 

2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

 

1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)

 

Կրթություն

1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)

 

1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
Դիվանագիտության պատմություն,
միջազգային հարաբերություններ

 

1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Նախագահին առընթեր
Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
Մասնագիտացում' անձնակազմի կառավարում

 

Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
Մովսես Խորենացու մեդալ (2007)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)

 

Այլ գործունեություն

Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ

«Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Ամուսնացած է, ունի երեք դուստր: