Shamshyan.com-ը գրում է.
Երեկ` հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, Վրաստանի քաղաքացին իր վարած MAN մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 OQ 945 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված Kraz մակնիշի ավտոմեքենային, ավտովթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը ընկել է BMW-ի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: