Մարտի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ժամը 20:40-ի սահմաննեում Մարգարա–էջմիածին ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ ՀՀ ՊՆ Վաղարշապատի Ռազմական ոստիկանության հարևանությամբ, բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 54-ամյա Հայկ Տիգրանյանի վարած ЛАЗ մակնիշի 28 ՕՍ 590 համարանիշի և 31-ամյա Կարեն Մովսիսյանի վարած Infiniti QX մակնիշի 30 ՏՏ 130 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

 

2 ավտոմեքենաները բախվել են իրար ճակատ- ճակատի, որից հետո 2-ն էլ առանձին դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտիներ: Բախման հետևանքով էլ Infiniti QX-ի գազաբալոնը պոկվել է:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: