ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Թաթուլ Պետրոսյանին շնորհվել է գեներալի կոչում:
Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:
ՀՀ Նախագահի հրամանագիրն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Ռուշանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- ասվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ: