Այսօր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման արժանացավ բժիշկ-բարերար Սառա Եսայանը։ Էջմիածնի համայնքային ավագանին որոշումը կայացրել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ։
Քաղաքապետն իր խոսքում ցավ հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Կառլեն Եսայանն այլևս մեզ հետ չէ։ Հենց տեր և տիկին Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ էլ Էջմիածնում տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը, որի բացումն այսօր կատարվեց քաղաքի տոնի շրջանակներում։