Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում բախվել են Վաչագան Հայրապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 MV 824 համարանիշի և Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արտակ Աթաբեկյանի վարած Mercedes մակնիշի 34 PF 616 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջանի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակների հրամանատարներ Արա Շահնազարյանի և Սերյոժա Ղալթախղչյանի գլխավորությամբ։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: