Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքում տեղադրված վարչապետի համապատասխան որոշումից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Պավել Սաֆարյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել է 2008 թվականի մայիսի 19-ին: Մինչ այդ՝ 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: