Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ Չափիչի 3-րդ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության պաշտոնական տեղեկագրից, որտեղից հավելում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցի Չափիչի 3-րդ հանրակացարանի Վ. Ա.-ին պատկանող ավտոտնակում: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 4 քմ) և ավտոպահեստամասեր:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.05-ին:

 

Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել 6 գազի բալոն: