Հունիսի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր քայլերթ էր կազմակերպել Կոտայքի մարզպետը Աբովյան քաղաքում, որի միջոցով փորձում էր ցույց տալ, թե իր թեկնածուն վայելում է աբովյանցու վստահությունը: Մինչդեռ ականատեսների ու տեղաբնակների հավաստմամբ, հավաքվածների շարքերում աբովյանցիների կարելի էր մատների վրա հաշվել, իսկ մնացածը ավտոբուսներով բերվել էին Կոտայքի մարզի տարբեր շրջաններից և Երևանից: Գործող մարզպետն ամենայն հավանականությամբ իրականության զգացողությունը կորցրել է, քանզի այս կեղծ ֆոնով նա առնվազն հուսախաբ է անելու իր թիմակիցներին, այն մարդկանց, ովքեր վստահել էին իրեն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուին «անցկացնելու» միսսիան: Պատահական չէ, որ մարզպետի գործողություններից տոտալ դժգոհություններ է տիրում մարզում, ինչը կրկին անգամ հավաստվեց հենց այսօրվա քայլարշավի ժամանակ, որտեղ ստորև ներկայացված տեսանյութից էլ պարզ է, որ բավականին քիչ մարդիկ էին հավաքվել, այն էլ ոչ աբովյանցի: Մի խոսքով Ռոմանոսի «բանը բուրդ է» և ընտրությունների արդյունքները արձանագրելուց հետո արդեն վերջնական պատկերը հստակ կերևա, որ աբովյանցին և առհասարակ ժողովուրդը չի խաբնվել Ռոմանոսի նման դեմագոգի ամպագորգոռ հայտարարություններին և ճիշտ ընտրություն է կատարել և դրանից հետո միգուցե հենց մարզպետը ինքն էլ կհասկանա, որ արած գործով են վաստակում մարդկանց հարգանքն ու պատիվը, ոչ թե փուչ խոստումներով կամ մարդկանց անհիմն կերպով, ահաբեկելով պաշտոնից ազատելով: Ամեն ինչ դեռ առջևում է…