Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում այդ թամամասում բնակվող ուսուցչուհին ահազանգել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարեւանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել եւ ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։
Աղբյուրի փոխանցմամբ, ուսուցչուհին հայտնել է նաեւ, որ այդ ամենի հետեւանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ եւ ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, հետաքննություն է սկսվել։
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Գ. Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Նյութի սկզբնաղբյուր՝ Shamshyan.com