Սեպտեմբերի 10-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ տպարանի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 16:53-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարերը (27 քմ), գույքն՝ ամբողջությամբ և բուսածածկույթ (6000 քմ):