Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել փետրվարի 20-ին։ Չորս երիտասարդ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, դեպքի հանգամանքներն ու մանրամասները պարզվում են։
Երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։