Օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել էր ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

 

Մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Պավել Սաֆարյանը նշանակվելու է ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ:

 

Սակայն Պ. Սաֆարյանը այլ պաշտոն է ստացել:

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի որոշմամբ Պավել Սաֆարյանը նշանակվել է իր՝ նախարարի գլխավոր Խորհրդական:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջից: