ԱԺ-ում քիչ առաջ հետաքրքիր և զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում միքսեց Բարգավաճ և Հանրապետական կուսակցությունները: Վարչապետն իր խոսքում հերթականությամբ անդրադառնում էր խմբակցությունների քննադատություններին և հասնելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Կարապետյանն ասաց. 

 

«Բարգավաճ հանրապետական կուսակցության մեր գործընկերները....»: Վարչապետը նույնիսկ չէր էլ նկատել, որ նման կերպ միքսել էր ԲՀԿ-ին  ու ՀՀԿ-ին: Դահլիճից պատգամավորները սկսեցին ծիծաղել և հենց այդ պահին Կարապետյանը հասկացավ, որ «խառնել է» կուսակցություններին:

«Ներողություն, ներողությ

ուն, հաստատ դիտավորյալ չէր...»,- ժպտալով արդարացավ վարչապետ Կարապետյանը: