Ազգային ժողովը քիչ առաջ 95 կողմ, 1 ձեռնպահ և առանց դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած՝ «Էկոլոգիական կրթության մասին» օրինագիծը։
Մինչ նախագծի հաստատումը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը կողմ է օրինագծին, սակայն նախագծում զետեղված «ազգաբնակչություն» բառը պետք է փոխարինել այլ բառով. «Դա խորհրդային տարիներից մնացած տերմին է»,- հայտարարեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, չհամաձայնեց՝ նշելով, որ «ազգաբնակչություն»-ը շատ լավ բառ է.
«Այն որևէ սովետի կամ այլ պետության հետ կապելը հնարավոր չէ: Բայց եթե առաջարկում եք, գրավոր առաջարկեք, կփորձենք նորից նայել»,- ասաց նա: