«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 28-ին շրջեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ունենալ հստակ դիրքորոշում և քաղաքականություն, որպեսզի կարողանալ ամեն ինչ վերակառուցել:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հարազատ Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Արաբկիրում հիմնադրված Երևանի առաջին դպրոցի պատմությունը:
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում և զրուցում քաղաքացիների հետ: