Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ արեց իրականացնել հանրապետական գործադուլ:
«Ինչո՞ւ Ազգային ժողովի չորս խմբակցությունները լուրջ քայլերի չեն դիմում:
Մենք Ազգային ժողովում չենք, և դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպես են մեզ փորձում լռեցնել: Շատ հաճախ ուղղակի կամայական անջատում են խոսափողը: Եթե մենք այստեղ ենք, բոյկոտում ենք կամ չենք բոկոտում, նիստերը դրանից կաշկանդված չեն:
«Պետք է դիմենք ռադիկալ միջոցների: ՍԴ բողոք ներկայացնելուն զուգահեռ' պետք է տեղի ունենան զանգվածային բողոքի ակցիաներ համատեղ խորհրդարանական այս չորս ուժերի, նաև' խորհրդարանից դուրս գտնվող այն բոլոր ուժերի հետ, ովքեր դեմ են այս կուտակային հարկահավաքին:
Հենց դրանից կարող են նրանք վախենալ, իսկ ՍԴ-ն գործիք է, որը մենք կարող ենք զուգահեռ օգտագործել»,-ասաց Փոստանջյանը: