Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բյուջեն կազմում է 10 մլն դրամ: Գյուղից շատերն արդեն արտագաղթում են ընտանիքներով, քանի որ հողագործությամբ և անասնապահությամբ եկամուտ ստանալ չեն կարող: Նույն իրավիճակն է նաև հարևան Երազգավորս համայնքում, որտեղ, ինչպես գյուղացիներն են նշում, նախկինում եղել են թռչնաբուծական և կոշիկի գործարաններ, որոնց փակվելուց հետո գյուղացիները կորցրել են իրենց աշխատատեղերը: Մանրամասները տեսանյութում: