Տևական ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում տեղեկություններ են շրջանառվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղվում է «կարմիր գծերի», արագաչափերի խնդիրներով և մտադիր է խզել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ մինչեւ 2037 թվականը կնքված՝ ոչ շահավետ պայմանագիրը:

 

Նախագահական նստավայրից ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր այդ առիթով Սերժ Սարգսյանի և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչների հետ նախատեսված է կազմակերպել հանդիպում-քննարկում:

 

Պարզից էլ պարզ է, որ իշխանությունները խորհրդարանական ընտրություններին լրջագույնս սկսել են պատրաստվել և այլ ելքեր չգտնելով՝ փորձում են վարկանիշը բարձրացնել՝ հնարավոր բոլոր տարբերակներով:

 

Կարծես նոր են գլխի ընկել, որ խախտումներից գանձվող գումարների միայն 30 տոկոսն է մտնում է պետական բյուջե, իսկ մնացած 70 տոկոսը կասկածելի մասնավոր ձեռնարկությանն է բաժին հասնում:

 

Կարծել, որ դա նոր-նոր կատարված բացահայտում է, իհարկե, խելամտության սահմաններից դուրս է, բայց սկսված այս գործընթացը փաստում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ են և լավ են հասկանում առաջիկա ընտրություններում իրենց նվազ շանսերը: