ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է իր հնարավոր հրաժարականի մասին.
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Հայրապետյանը խոստացավ թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը, երբ կհայտնվի արժանավոր թեկնածու.
«Երբեք չի կարելի ոչինչ բացառել: Ես էլ եմ հոգնել, ես էլ եմ կարծում, որ նոր ուժը կարող է թարմություն բերել, բայց ո՞ւր է»:
Խոսելով թեկնածուների մասին՝ ասաց.
«Գրում եք՝ Խորեն Հովհաննիսյան, Արման Սահակյան, Չոլոյանց, որը Հայաստանի քաղաքացի չէ և իրավունք չունի: Խորեն Հովհաննիսյանի՞ն եք ուզում, տանք, ի՞նչ է եղել՝ թող գա: Ֆեդերացիայի դռան մյուս կողմը գրենք «տոտալիզատոր», TOTO, դա՞ է ձեր ցանկությունը, թեկնածուի անունը տվեք, հենց հիմա հրաժարական տամ»,-ասաց նա։
Հայրապետյանի խոսքով՝ ինքը կառչած չէ պաշտոնից և, եթե իր հեռանալով է պայմանավորված ակումբային ֆուտբոլի վիճակի բարելավումը, ինքը պատրաստ է գնալ այդ քայլին:
Ռուբեն Հայրապետյանը նաև հավելեց, որ ակումբների վիճակի փոփոխության համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: