ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Պորտուգալիայի դեմ խաղում Յուրա Մովսիսյանին և Հենրիխ Մխիթարյանին:
«Պորտուգալացիները Մխիթարյանի դեմ կոպիտ էին խաղում, լավ էին անում: Թող մենք էլ Ռոնալդուի դեմ կոշտ խաղայինք: Իր համար դա սովորական էր: Ֆուտբոլը բալետ չէ, այլ պայքար է: Յուրա Մովսիսյանն ի՞նչ աներ, եթե այդքան մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մովսիսյանը Ռեմբոն չէ: Խաղը ճիշտ չէր կառուցվել»,- նշեց Հայրապետյանը: