Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վայբելը հայտարարել է, որ ուրախ է Յուրա Մովսիսյանի թիմ վերադարձի համար:
«Մովսիսյանը իսկական ռմբարկու է: Ըստ վիճակագրության նա արդյունավետ է ամենուր, որտեղ խաղում է: Հիմա նա գտնվում է ուժերի ծաղկման շրջանում: Ցանկանում ենք, որ մեր թիմ գան բարձրակարգ ֆուտբոլիստներ և Յուրան նրանցից մեկն է: Ուրախ ենք, որ նա վերադարձավ մեր թիմ»,- Վայբելի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ամերիկյան ակումբում հանդես է եկել 2007-2009թթ-ին:
Նոր պայմանագրով Մովսիսյանը MLS-ի թիմում հանդես կգա վարձավճարով' մինչև 2016թ-ի դեկետեմբերի 1-ը: