ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 5-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, առկա է գազի և վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 35 SQ 583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ս.) և «Mercedes S 500» մակնիշի 18 LM 800 (վարորդ՝ 1995 թ. ծնված Ռ. Կ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ․ Կ.-ն, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ս. Ս.-ն, 1992 թ. ծնված Է. Ա.-ն, 1993 թ. ծնված Կ. Ա.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մյուս տուժածներ՝ 1998 թ. ծնված Մ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, 2004 թ. ծնված Մ. Ս.-ն «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Սբ Աստվածամայր» ԲԿ։